-
30.06.2014|
15:35
Ըստ hra.am կայքի՝ խմբագրություն զանգահարած «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը պահանջում է, որ մինչև ժամը 18.00-ն իրեն այցելեն ՀՀ արդարադատության նախարարը և բժշկական հանձնաժողով, հակառակ դեպքում նա սպառնում է ինքնասպանություն գործել:
-
30.06.2014|
14:38
«Մարս Մեդիա» կինոընկերության նախագահ, ռուսաստանաբնակ պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը և ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանի հետ համատեղ պատրաստվում են խոշորածավալ «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանումներին:
-
30.06.2014|
14:02
«Պետությունը պետք է սեփական իրավական համակարգ զարգացնի` առանցքում ունենալով մարդուն և նրա արժանապատվությունը»: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկին: Հրաշալի խոսքեր են:
-
30.06.2014|
12:30
Այսօր ժամը 13:00-ին ցմահ ազատազրկվածների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են կազմակերպելու արդարադատության նախարարության դիմաց:
-
30.06.2014|
11:39
Ֆարել Ուիլիամսի հանրահայտ “Happy” երգի հիման վրա նկարահանված «Մենք երջանիկ ենք Ղարաբաղից» տեսահոլովակը երեկ հրապարակվել է յութուբում: Այն պատրաստել են Արեգ Բալայանը և Արսեն Բեգլարյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Հրապարակման պահից ի վեր շուրջ 18 ժամվա մեջ այն ունեցել է ավելի քան 35,000 դիտում:
-
29.06.2014|
13:22
Համացանցում տեղի է ունեցել վավերագրական «Ժամկետ» («Срок») ֆիլմի պրեմիերան: Այն պատմում է հասարակական-քաղաքական բողոքների մասին, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանում 2012-ի ընտրություններից հետո:
-
29.06.2014|
13:12
Այն քաղաքական ուժերը, որոնք սրտացավ են, ուզում են փոփոխություն և ուզում են ունենալ սահմանադրական Հայաստան, պետք է միակը լինելու բարդույթից դուրս գան՝ համագումարից հետո հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
-
28.06.2014|
13:15
Երեկ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ս. Էպրեխտին։
-
28.06.2014|
12:37
Այսօր Շիրակի մարզի Արփենի գյուղում Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է հայկական ավանդական տարազի փառատոն, որի նպատակն է հասարակության լայն շերտերին ներկայացնել իրենց պատմական հարուստ մշակույթի մաս կազմող ավանդական տարազը:
-
28.06.2014|
12:32
Գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության արդյունքում խախտվել է մարդու իրավունքը: Այսպես, Երևանի բնակչուհին դիմել էր հետաքննության մարմնին՝ հայտնելով, որ քրոջ դուստրը կեղծիքների միջոցով փորձել է տիրանալ իրենց հայրական տանը: